Անսովոր բացահայտումով է ավարտվել իտալական փոստի ներկայացուցիչ Ջուզեպե Դի Բիանկոյի ռոմանտիկ ընթրիքը ընկերուհու հետ Nonna Maria ռեստորանում: Իտալացին նախապես զանգահարել է ռեստորան և պատվիրել արտասովոր կակղամորթերով առաջիկա ընթրիքը:
Սակայն ռեստորանի խոհանոցում չի եղել նման պաշար, այդ պատճառով իր ընկերուհուն զարմացնել ցանկացող իտալացին ստիպված է եղել պայմանավորվել մթերքների առաքիչի հետ ընթրիքի համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման մասին: Հաջողությունը ժպտացել է իտալացուն: Վերջին երեք ոստրեները նա գնել է տեղական շուկայից, որը բարեբախտաբար բաց է եղել երեկոյան ժամին:
Բայց սրանով իտալացու հաջողությունը չի ավարտվել: Շամպայնի շշի հետ բացելով նաև ոստրեները՝ նա այնտեղ հայտնաբերել է 5 մարգարիտ: Ըստ փորձագետների գնահատման՝ մարգարիտներից յուրաքանչյուրը այսօր կարող է արժենալ 2 000 եվրո: