Վանդալները վնասել են «Միզող տղային»

Maneken boyՕրերս Բրյուսելի և ողջ Բելգիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը ենթարկվել է վանդալների հարձակմանը: Չարագործները ներկել են «Միզող տղայի» դեմքը և ոտքերը դեղին ներկով: Բելգիայի մայրաքաղաքի իրավապահ մարմինները հայտնում են, որ վանդալիզմը տեսանկարահանվել է թաքնված տեսախցիկի միջոցով: Մոտ ժամանակներս այն կուսումնասիրվի փորձագետների կողմից, ովքեր  կպարզեն հուշարձանին վնաս պատճառող խուլիգանների ինքնությունը: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ մոտ օրերս «Միզող տղային» կվերադարձնեն իր նախին տեսքին:

 

You might also like