Սոպոտ առողջարանային քաղաքի լեհական ռեստորաններից մեկի սեփականատերը որոշել է իր հաստատության դռները փակել ռուս զբոսաշրջիկների առջև: Համապատասխան ցուցատախտակը «Չենք սպասարկում ռուսներին» գրությամբ, որը գրված է ձեռագրով, փակցվել է մուտքի մոտ: Ռեստորանի սեփականատեր Յան Հերմանովիչի կարծիքով՝ ողջ ռուսական համայնքը մեղավոր է իրադարձությունների համար, որոնք կատարվել են Ուկրաինայում: Ռուսները մեղավոր են այն բանի համար, որ չեն արտահայտում իրենց բողոքը և դրանով աջակցում իրենց նախագահի գործողությունները:
Հարկ է նշել, որ իր աջակցությունը Ուկրաինային Հերմանովիչը արտահայտել է նաև նախկինում: Ճիշտ է՝ դա դեռևս արտահայտվում է միայն Ուկրաինայի դրոշը ռեստորանի դռների մոտ տեղադրելով: Լեհի գործողությունները գրավել են ոչ միայն զբոսաշրջիկների, այլև՝ Սոպոտի քաղաքապետի ուշադրությունը: Պաշտոնյան կոչ է արել ռեստորանի սեփականատիրոջը հանել այդ գրությունը և դադարեցնել պատժամիջոցը: