Զբոսաշրջիկը վճարել է սխալ կայանման տուգանքը, որը գրվել է 1964 թվականին

LericiԼիգուրիայի Լերիչի իտալական քաղաքի քաղաքապետը օրերս հաճելիորեն զարմացել է, երբ նամակ է ստացել  տուգանքի վճարման արդորագրով, որը տրվել է 1964 թվականին, և ամերիկացի զբոսաշրջիկի ներողությամբ: Կես դար առաջ ոմն Ռոբերտ Աթրթոնին, ով իր հանգիստը անցկացնում էր Լերիչիում, տուգանել են 1000  լիր Vespa մոպեդը սխալ կայանելու համար: Այդ ժամանակից ի վեր տուգանքը չէր վճարվել: Թե ինչն է դրդել Աթրթոնին, ով բնակվում է Ֆենիքսում (ԱՄՆ, Արիզոնա նահանգ), հիշել խախտումը, հայտնի չէ: Բայց նա  50  դոլար և ներողություն է ուղարկել Լերիչի քաղաքապետարան, ընդ որում, ինչպես փոխանցում են ամերիկյան ԶԼՄ-ները, ամերիկացին մանրակրկիտ հաշվարկել է, թե որքան գումար պետք է ուղարկի՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն պետք է փոխանակվի արտարժույթով: «Ես շնորհակալ եմ պարոն Աթրթոնին իմ և քաղաքի անունից: Խոստանում եմ նրան նամակ գրել, որպեսզի անձամբ շնորհակալություն հայտնեմ ազնվության համար», – ասել է Լերիչիի  քաղաքապետը:

You might also like