Icelandair ավիաընկերության օդաչուն մի փոքր փոխել է երթուղին, որպեսզի ցույց տա իր ուղևորներին Բարդարբուրգա ժայթքումը: Ինքնաթիռը լրացուցիչ շրջան է կատարել հրաբխի վրա և ինքնաթիռում ներկա մարդիկ կարողացել են ևս մեկ անգամ հիանալ լավայի շատրվաններով:
Քիչ հավանական է, որ ուղևորները դեմ լինեն փոքրիկ ուշացմանը, որի պատճառը այդ էքսկուրսիան է եղել: որոշ ժամանակ անց ավիաընկերությունը հրապարակել է Բարդարբուրգայի լուսանկարը՝ արված ուղևորներից մեկի կողմից: