Ամերիկացի նկարիչ և քանդակագործ Ռոբերտ Մորիսը վերջերս ներկայացրել է ֆանտաստիկ Ապակե Լաբիրինթոս: Ինստալացիան հայտնվել է Կանզաս Սիթիի Նելսոն-Ատկինսի անվան Գեղարվեստի թանգարանում:
Լաբիրինթոսը ունի եռանկյունի ձև և ամբողջովին հագեցած է հսկայական ապակիներով, որոնց հաստությունը 2,5 սմ է: Վերևից պատերը ծածկված են բրոնզե ծածկույթով, իսկ հատակը՝ ամուր բետոնե ծածկույթով: Բարձրությունը կազմում է ավելի քան երկու մետր:
Այցելուների առջև դրված նպատակը կենտրոն հասնելն է, որպեսզի հետո եռանկյունաձև «գլուխկոտրուկից» գտնեն դուրս գալու ճիշտ ուղին:
Զբոսանքի ընթացքում այցելուները կարող են տեսնել միմյանց և շրջապատող լանդշաֆտը: Սակայն, չնայած ապակե պատնեշներին, լաբիրինթոսը ոչ մի բանով չի զիջում քարի և այլ ոչ թափանցիկ նյութերից պատրաստված լաբիրինթոսներից: