Ամստերդամի օդանավակայանը տրամադրում է անսահմանափակ անլար անվճար ինտերնետ հասանելիություն: Նախկինում անվճար տարբերակը սահմանափակվում էր մեկ ժամով:
Միանալու համար անհրաժեշտ է ընտրել Schiphol Airport_WiFi ցանցը: Հիշեցնենք, որ օդանավակայանի մյուս անվճար զվարճանքների թվում են Rijksmuseum արվեստի թանգարանի մասնաճյուղն է (գտնվում է ոչշենգենյան թռիչքների «մաքուր գոտում») և բոլորին հասանելի դիտահարթակը տերմինալի տանիքին՝ այնտեղ տեղադրված Fokker իսկական ինքնաթիռով: