Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում հոկտեմբերին կսկսի գործել Purnauskis կատվային սրճարանը: Նոր կատվային սրճարանում մշտական բնակություն կհաստատեն տասը կատու, որոնց սրճարանի սեփականատերերը վերցրել են տեղի ապաստարանից:
Նախագծի գաղափարը կայանում է նրանում, որ հաճախորդները կարող են շփվել սիրելի կենդանու հետ ըմպել մեկ գավաթ սուրճ, իսկ եթե կատվի և հաճախորդի միջև կապ հաստատվի և փոխադարձ համակրանք, այցելուն կարող է նրան իր հետ տանել տուն:
Սրճարան այցելել սեփական կենդանու հետ չի թույլատրվում: Տամպերեի օրինակով նման սրճարան բացելու բացելու մասին մտածում են նաև Հելսինկիի իշխանությունները: Purnauskis-ի հայեցակարգը նորություն չէ. նման սրճարաններ բացելու գաղափարը դարձել է իսկական թրենդ: Նման հաստատություններ արդեն գործում են Լոնդոնում, Մադրիդում և Տոկիոյում: