Դուբայում (ԱՄԷ) մեկնարկել է 24-կարատանոց ուտելի ոսկիով գինու վաճառքը: Խմիչքը արտադրող ընկերությունը Lootah Premium Foods-ն է, որը մասնագիտացված է երկրում նրբախորտիկներ մատակարարելու գործում: Նշվում է, որ գինին հալալ է, քանի որ այն չի պարունակում ալկոհոլ: Ոսկի խմիչքին ավելացրել են, որպեսզի նրան փայլ հաղորդեն: Նրա պատրաստման համար օգտագործվող խաղողը աճեցնում են Իսպանիայի Լա Մանչում:
Բարձրորակ գինու արժեքը չի նշվում: Արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Տոնի Քոլլի (Tony Colle) խոսքերով՝ առավել հաճախ «ոսկե» գինի գնում են հարսանիքներին, տարեդարձներին և կոորպորատիվ միջոցառումներին: Lootah Premium Foods-ը քաթարացի գործարար Աբդուլա Նասսերի ընկերությունների խմբի անդամ է: Ընկերությունը օրգանական մրգեր և բանջարեղեն, մսային նրբախորտիկներ, խմիչքներ և ծովամթերք է մատակարարում ԱՄԷ: