Նյու Յորքում կբացվի «Ընկերներ» սերիալի սրճարանի պատճենը

Warner Bros. ստուդիան, որը աշխարհին ներկայացրել է «Ընկերներ» կատակերգական սերիալը, որոշել է Նյու Յորքի Կենտրոնական այգում բացել սրճարան, որը կդառնա հայտնի հեռուստատեսային շոուի հերոսների հանդիպման վայր հանդիսացած սրճարանի պատճենը: 

 Central Perk Coffee Shop

«Ընկերների» դեբյուտը կայացել է 1994 թվականին, այդ պատճառով  Central Perk Coffee Shop-ի բացումը հատուկ նվիրված է սերիալի մեկնարկի 20-ամյակին:

 Central Perk Coffee Shop

Այստեղ հնարավոր կլինի հանգստանալ արդեն ծանոթ միջավայրում, նստել ընկերների սիրելի բազմոցին և լսել հայտնի մեղեդիներ, որոնք դարձել են ֆիլմի սաունդթրեք:

 Central Perk Coffee Shop

Սրճարանը իր դռները կբացի սեպտեմբերի  17-ին և կգործի մեկ ամիս: Այստեղ կարելի է այցելել ամեն օր. աշխատանքային օրերին առավոտյան  8-ից երեկոյան  8-ը, իսկ հանգստայն օրերին՝ առավոտյան 10-ից մինչև 20-ն: Սրճարանի հասցեն՝ Lafayette St. 199:

 Central Perk Coffee Shop

You might also like