Նեպալում կստեղծեն քաղաք լոտոս ծաղկի տեսքով

Նեպալի Լումբինի հնագույն քաղաքը լեգենդների ծննդավայր է: Ըստ լեգենդի՝ այստեղ լույս աշխարհ է եկել Բուդդան: Եվ հենց այստեղ են որոշել կառուցել բարդ՝ լոտոս ծաղկի տեսքով Խաղաղության Քաղաքը: Համաձայն նախագծի, որը ներկայացրել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալությունը, քաղաքը կզբաղեցնի 25 քառակուսի մղոն տարածք: Ինչպես պատմել է Նեպալում Կորեայի դեսպանը՝ Խաղաղության Քաղաքը պետք է դառնա աշխարհի ուխտագնաց-բուդդիստների համար գլխավոր վայրը: 

 Այս հավակնոտ ծրագիրը, ըստ մասնագետների, նախատեսված է 15 տարով: Նրա շինարարությունը կսկսվի  2016 թվականին: Հարկ է նշել, որ ժամանակակից Լումբինին  բուդդիզմին ու հինդուիզմին հարողների ամենահայտնի ուխտատեղին է: Ավելի քան 10 տարի այս վայրը  հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություններից մեկը: Եվ ամեն տարի այստեղ այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից:

-EB-

You might also like