Բրիտանացիների մեծ մասը սոցիալական կայքերում հպարտանում են իրենց արձակուրդով նույնիսկ արձակուրդից 2 ամիս անց. հայտնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով The Flash Pack ընկերության հետազոտմանը: Այդ կերպ բրիտանացի զբոսաշրջիկները «երկարաձգում են» իրենց ամենամյա ամառային արձակուրդը. նշում է թերթը:
Հարցմանը մասնակից զբոսաշրջիկների 84%-ը ընդունել են, որ մշտապես օգտվում են սոցիալական ցանցերից, այդ թվում Facebook-ից, Twitter-ից և Instagram-ից, որպեսզի հպարտանան իրենց ճամփորդությունով: Մասնավորապես, զբոսաշրջիկները հրապարակում են լուսանկարները և նշում են ճանապարհորդության մասին այն ժամանակ, երբ արդեն վերադարձել են հանգստից:
Հարցման մասնակիցների 50%-ը ռաջիկա հանգստի մասին սկսում են տեղեկացնել իրենց ընկերներին և հետևողներին տոմսի ամրագրման պահից սկսած, 34,6%-ը խոստովանել է, որ չի կարող չհրապարակել վայրէջքի կտրոնի, վայրէջքուղու կամ ինքնաիթիռի պատուհանից երևացող տեսարանի լուսանկարը: Բացի այդ, բրիտանացիները հաճախ են կիսվում իրենց հանգստավայրի գեղատեսիլ տեսարանների լուսանկարներով: Հարցվողների գրեթե 65%-ը հայտարարել է, որ հրապարակում է լուսանկարներ և գրառում է կատարում սոցիալական ցանցերում ճանապարհորդության ընթացքում: