Ամենաանհավանական գաջեթները ճանապարհորդների համար

Ժամանակակից գյուտարարները ամեն օր ստեղծում են հետաքրքիր մի բան, որպեսզի մեր ճանապարհորդությունները դարձնեն ավելի անվտանգ և հարմարավետ: Առաջարկում ենք ծանոթանալ ամենազվարճալի գաջեթներին, որոնք կարող են պետք գալ ճանապարհորդության ընթացքում: Դրանցից որոշները ստեղծված են պարզապես ժամանցի համար, իսկ որոշներն էլ՝ կարող են ճանապարհորդության ընթացքում պաշտպանել ոչ միայն ձեր իրերը, այլև՝ առողջությունը:

Ինքնաթիռային գլխի հենակ

Aircraft carrier heads Բոլորին հայտնի , թե ինչ անհարմար է քնել էկոնոմ դասի սրահի նստատեղերին նստած: Որպեսզի վիզը չփայտանա, և որպես հետևանք, ճանապարհորդությունից հետո զբոսաշրջիկը չտանջվի մեջքի ցավերից, մտածվել է հատուկ հարմարանք՝  The UpRight Sleeper, որը թույլ չի տա ուղևոր անհարմար դիրք ընդունել:

Հարմարանքը, իհարկե, շատ սարսափելի տեսք ունի և նման է խոշտանգումների գործիքի, բայց դրա շնորհիվ գլուխը ֆիքսվում է անհրաժեշտ դիրքով և վիզը ուղիղ է մնում, իսկ զբոսաշրջիկը կարող է քնել ուղևորության ամբողջ ընթացքում՝ առանց սեփական առողջությունը վտանգելու ռիսկի: Սարքը կարգավորվում է՝ ըստ դեմքի ձևի և գլխի չափի:

Արժեքը՝ 40 դոլար:

Արևային մարտկոցով լիցքավորման սարք

Charger solar

Solar e-Charger-ը կատարյալ լուծում է էլեկտրոնային գաջեթների վթարային լիցքավորման համար ճանապարհորդության ընթացքում ցանկացած վայրում, որտեղ չկա էլեկտրականություն: Օգտագործեք արևային էներգիան  ձեր iPhone-ը, iPod-ը, iPad-ը, թվային տեսախցիկը և այլ էլեկտրոնային սարքերը լիցքավորելու համար սարերում և նույնիսկ անմարդաբնակ կղզում:

Սարքն ունի երկու USB կայան և լուսադիոդային լուսարձակ:

Սարքի չափը՝ 2,5×12,7×7,6 սմ:

Արժեքը՝ 93 դոլար:

Ուղեբեռի որոնման սարք

Luggage Searcher Ուղեբեռի որոնման Trakdotо շարժական սարքը հետևում և հաղորդում է նրա գտնվելու վայրի մասին: Բավական է էլեկտրոնային փարոսը տեղադրել ճամպրուկում, և Trakdot-ը կգտնի  պայուսակի կոորդինատները և կուղարկի այն տիրոջ բջջային հեռախոսին:  Trakdot սարքի արհեստական ինտելեկտը մշակվել է՝ հաշվի առնելով թռիչքի անվտանգությունը, այդ պատճառով թռիչքի, վայրէջքի ժամանակ այն ավտոմատ կերպով անջատվում է: Վերադառնալով գետնին՝ սարքը գտնում է տեղական բջջային կապը, կապ է հաստատում տիրոջ հեռախոսի հետ և հաղորդում իր կոորդինատները տեքստային հաղորդագրությամբ:

Սարքը սնուցվում է երկու մարտկոցներով:

Սարքի չափերը՝ 7,6×5,5×2 սմ:

Արժեքը՝ 50 դոլար:

Շարժական օդախոնավացուցիչ

Portable humidifier

բոլորին հայտնի է, որ ինքնաթիռներում օդը շատ չոր է, ինչը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման: Հենց այդ պատճառով թռիչքի ընթացքում խորհուրդ է տրվում օգտագործել շատ հեղուկ: ցավոք, անգամ դա չի կարող օգնել պաշտպանել շնչառական համակարգը չոր օդի անբարենպաստ ազդեցությունից: Այդ խնդիրը կարողացել է լուծել նախկին բորտուղեկցորդուհին, ով մշակել է հատուկ  HumidiFlyer դիմակը:

Այս շարժական օդախոնավացուցիչը հարմար ամրացվում է գլխին ժապավենի օգնությամբ, և ուղևորը կարող է խոնավ օդ շնչել թռիչքի ամբողջ ընթացքում: Դիմակի օգտագործումը նվազեցնում է հայմորիտի և շնչառական խնդիրների վտանգը:

Արժեքը՝  65 դոլար:

Ակնոց-կինոթատրոն

 Glasses cinemaԻնքնաթիռի սրահը կարելի է վերածել կինոթատրոնի վիդեոակնոցների օգնությամբ: Միացրեք ձեր  iPod-ը կամ iPhone-ը այդ ակնոցներին և վայելեք սիրելի ֆիլմերը թռիչքի ընթացքում:  Ակնոցի փոքրիկ մարտկոցը ապահովում են մինչև 5 ժամ անընդհատ աշխատանք, իսկ ակնոցին կից ականջակալները հրաշալիորեն ճնշում են շրջապատող աղմուկը:

Արժեքը՝  295 դոլար:

Մանրէասպան

SHREDDER BACTERIA

Disinfection Scanner-ը ստեղծվել է ամենաբծախնդիր  ուղևորների համար: Ուլտրամանուշակագույն լամպերով գրպանի սարքը սպանում է մանրէների  99,9%-ը հաշված վայրկյանների ընթացքում: Սարքը արդյունավետ կերպով սպանում է անկողնային պարագաների փոշու մանրէներին, գրիպի վիրուսները, սնկեր և այլն: Սարքը ցույց է տվել իր արդյունավետությունը անկախ լաբորատորիաներում: Մանրէազերծման համար բավարար կլինի միացնել սքաները և պահել այն անհրաժեշտ մակերեսի վրա 10 վայրկյան:

Արժեքը՝  60 դոլար:

STERIPEN ջրի զտիչ

SteriPEN water purifier

Էկզոտիկ երկրներ ճանապարհորդությունը հաճախ հղի են տճահ ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք անցնում են խմելու ջրի միջոցով: Որպեսզի վիրուսները և բակտերիաները չխափանեն ձեր հանգիստը, պետք է ձեզ հետ վերցնեք այս սարքը:

Փոքրիկ սարքը կարող է վնասազերծել պոտենցիալ վտանգավոր միկրոօրգանիզմները մեկ րոպեից էլ պակաս ժամանակում: SteriPEN-ը աշխատում է առանց քիմիկատների, այդ պատճառով այն չի փոխում ջրի համը: Սարքը հասանելի է տարբեր չափերով և լրամշակումներով:

Արժեքը՝ սկսած  50-ից 150 դոլար:

Ճկուն եռոտանի տեսախցիկի համար

Flexible Tripod Camera

 Joby Gorillapod զարմանալի ճկուն եռոտանիները կօգնեն ստանալ հրաշալի լուսանկարներ ցանկացած իրավիճակում:

Շնորհիվ երեք ճկուն ոտքերի՝ Gorillapod եռոտանին օգնում է ամրացնել տեսախցիկը գրեթե ամենուր և ցանկացած, նույնիսկ որ հարթ, տեղում՝ ծառի ճյուղերին, ժայռերի եզրերին, ցանկապատներին կամ այգու նստարաններին:

Արժեքը՝ սկսած 25 դոլարից:

Ամենամեծ շվեյցարական բանակային դանակը աշխարհում

BIGGEST SWISS ARMY KNIFE IN THE WORLD  Wenger ընկերությունը ստեղծել է ամենաօգտակար շարժական սարքը կյանքի ցանկացած իրավիճակի համար: Հսկա բանակային դանակը բաղկացած է  87 գործիքներից, որոնց թվում են՝ 6 սուր շեղբերը, ձուկ կտրատող դանակը, պտուտակահան, հարթաշուրթ, աքցան, խոշորացույց և այլն: Գործիքը կատարում է ընդհանուր առմամբ 140 ֆունկցիա:

Երկարությունը՝  22 սմ:

Արժեքը՝ 1380 դոլար:

You might also like