Օրգանական ռեստորանների համաշխարհային միտումը շարունակում է նոր The East Pole ռեստորանը Նյու Յորքում: Բրիտանացիներ Ֆիլիպ Ուինզերը և Բեն Թովիլը, ովքեր ստեղծել են նյույորքյան նորաձև The Fat Radish-ը և The Leadbelly-ն՝ օրգանական սնունդով, բացել են նոր ռեստորան Վերին Իստ Սայդում ՝ The East Pole:
Ավագ խոհարար Նիկոլյա Ուիլբերը գնում է մթերքները ամերիկյան ֆերմերներից և փոխում ճաշացանկը՝ կախված սեզոնից. այս ամիս մատուցվում են ուտեստներ եգիպտացորենից և գունավոր կաղամբից:
Ճաշացանկում անփոփոխ կմնա միայն բրոկոլիի խյուսով ճուտը ($29) և սամիթով ձկան կարկանդակը ($29): Պարզ է նաև ձևավորումը: The East Pole-ում փայտե սեղաններ են, սփռոցներ չկան: