Լողափում աճեցնում են օրգանական բանջարեղեն և միրգ, որոնցից տեղի ռեստորանի ավագ խոհարարը պատրաստում է ուտեստներ հյուրերի համար: Իտալիայում առաջին ագրոլողափը՝ Eden Salento-ն, գտնվում է Սալենտո թերակղզու Պեսկոլուզե (Pescoluse) քաղաքում:
Առաջին հայացքից այն նման է այգու. այնտեղ աճեցնում են էկոլոգիապես մաքուր մրգեր և բանջարեղեն, որը հետագայում հայտնվում է հյուրերի սեղաններին: Տեղական ռեստորանում պատրաստում են իտալական և եվրոպական ուտեստներ՝ պատրաստված սեզոնային մթերքներից և ծովամթերքներից: Յուրաքանչուրը կարող է կերակուրին ավելացնել բաղադրիչ՝ ըստ իր ճաշակի:
Որպես կանոն, այստեղ պատվիրում են մրգային և բանջարեղենային աղցաններ, կոկտեյլներ և տեղական հրաշալի գինին: Լողափ-այգու ափին տեղադրել են շեզլոնգներ, հովանոցներ և տաղավարներ. այն հարմար է ընտանեկան և նույնիսկ կենդանիների հետ հանգստի համար: Ճաշից կամ ընթրիքից հետո կարելի է վարձակալել հեծանիվ: Նրանց համար, ովքեր սովոր են միշտ օնլայն լինել, կա Wi-Fi: