Տարօրինակ դիտահրապարակներ, բարձր վերելակներ և ատրակցիոններ. սրանք ադրենալինը բարձրացնելու փորձված միջոցներ են նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Ավստրալիայով, Կանադայով, Լաոսով և ոչ միայն:
Skypoint Climb, Gold Coast, Ավստրալիա: Բարձրանալ Q1 աշտարակի SkyPoint դիտահրապարակի 77-րդ հարկ կարելի է շատ արագընթաց վերելակով, ընդամենը՝ 44 վայրկյանում, կամ ինքնուրույն, հատուկ հագուստով՝ գիդի ուղեկցությամբ:
Grand Canyon Skywalk, Grand Canyon West, ԱՄՆ: Պայտի տեսքով ապակյա հարթակին կանգնելով՝ թվում է, թե սավառնում ես օդում: Հենց դրան են ձգտել նախագծողները՝ թափանցիկ հատակ և վանդակապատ տեղադրելով 1219,2 մետր բարձրության վրա:
Capilano Suspension Bridge Park, Կանադա: Էքստրեմալ զբոսանքը 137-մետրանոց ճոճվող կամրջով մոլեգնած գետի վրայով ոչ բոլորին հաճույք կպատճառի, բայց սա կանադական եղևնիների գագաթները տեսնելու լավագույն տարբերակն է:
Zipflyer Nepal, Նեպալ: Ասիայի առաջին և ամենաարագ ու բարձր ճոպանուղին, որը ծովի մակերևույթից բարձր է 1524 մետր, հնարավորություն կտա սավառնել հիմալայյան գագաթնագծի վրայով:
Peak 2 Peak Gondola Whistler, Կանադա: Մեկնել 10-րոպեանոց ուղևորության ամենաերկար և բարձր վերելակով կարելի է և առանց դահուկներ քշելու, այլ պարզապես՝ հրաշալի տեսարանի համար:
Dyen Sabai Restaurant, Լաոս: Հայտնվել անդունդի վրա գտնվող Dyen Sabai ռեստորանում կամրջի վրայով կարելի է միայն նոյեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, իսկ մնացած ժամանակահատվածում պետք է օգտվել տեղական տրանսպորտից:
Nevis Bungee Jump,Queenstown, Նոր Զելանդիա: Էմոցիաները հեղեղում են դեռևս 134- մետրանոց կամրջից Նևիս գետի վրայով թռիչքին պատրաստվելիս. առջևում 8,5 վայրկայն ազատ անկում է: