Նոր տարվա մեջ Կատալոնիայի մայրաքաղաքում կբացվեն 13 նոր հյուրանոցներ` 990 համարով: Այս մասին հայտարարել է Բարսելոնի Gremi d’Hotels de Barcelona հյուրանոցների ասոցիացիան:
Կազմակերպության տվյալներով` 13 հայտագրված հաստատություններից 8 -ը կլինեն չորսաստղանի, չորսը` երեքաստղանի, իսկ մեկը` հինգաստղանի: Ամենամեծ հյուրանոցը` 160 տեղերով, կտեղակայվի հեղինակավոր, ժամանակակից, գործնական 22@Barcelona թաղամասում: Մյուս հյուրանոցները կտեղակայվեն Ciutat Viella-ում` Հին քաղաքում:
Չորսաստղանի հյուրանոցներից մեկը K+K Hotel Picasso է El Born շրջանում և պատկանում է Ավստրիայի K+K Hotels բուտիկ-հյուրանոցների ցանցին, որի հյուրանոցները կարելի է հանդիպել Լոնդոնում, Փարիզում, Մյունխենում, Բուդապեշտում, Բուխարեստում, Վիեննայում և Պրահայում:
Շքեղ հինգաստղանի 30 համարներով հյուրանոցը կտեղակայվի Plaza Real շրջանում: Հատկանշական է, որ կես տարի առաջ Բարսելոնի Eixample շրջանում տեղի ունեցել այլ` 72 համարով Alma հինգաստղանի հյուրանոցի բացումը, որի սենյակների տարածքը կազմում էր 40 քառակուսի մետր: Հարկ է նշել, որ 2011 թվականին զբոսաշրջային հոսքի աճը քաղաքում կազմել է 80%` համեմատած անցած տարվա տվյալների հետ: