5 ամենահին հրուշակարանները աշխարհում

Պահպանելով ավանդույթները ու բաղադրատոմսերը դարեր շարունակ՝ այս հրուշակարանները մնում են լավագույնը՝ առաջարկելով իրենց խոհարարական ստեղծագործությունները հյուրերի նորանոր սերունդներին:

La Maison Stohrer

La Maison Stohrer, Փարիզ: Լեհ խոհարարը, ուր իր հետ բերել է Լյուդովիկոս  XV-ի կին Մարիա Լեշչինսկայան, բացել է հրուշակարանը 1730 թվականին: Ճաշացանկում պահպանվել են այն նույն աղանդերները, որոնք մատուցվել են այն ժամանակ: 51 Rue Montorgueil; +33 1 42 33 38 20:

Cafe Tortoni

Cafe Tortoni, Բուենոս Այրես: Սրճարանը բացվել է ֆրանսիացի ներգաղթյալի կողմից  1858 թվականին: Իսկ  2012 թվականին այն ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ սրճարաններից մեկը: Հաճախորդների թվում են եղել Ալբերտ Էյնշտեյնը, Հիլլարի Քլինթոնը և Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս  I-ը: 825 Avenida De Mayo, Buenos Aires; +54 11 4342 4328:

Antigua Pasteleria del PozoAntigua Pasteleria del Pozo, Մադրիդ: 1830 թվականին բացվելով որպես հացի փուռ՝ հրուշակարանը պահպանում է իսպանական աղանդերների հնագույն բաղադրատոմսերը: Ավանդական  Bartolillos (աթնաշոռային բուլկիներ) թխում են միայն Մադրիդում: 8 Calle Pozo, Madrid; +34 915 22 38 94:

Ruszwurm Cukraszda

Ruszwurm Cukraszda, Բուդապեշտ: Հարմարավետ հրուշակարանը, որը գտնվում է Սուրբ Մատյաշի եկեղեցու մոտ, անցել է հեղափոխության և Երկրորդ համաշխարհային պատերազմի միջով:  Ինտերիերում ընտանեկան լուսանկարներ են և հնաոճ իրեր: Արժե փորձել ֆիրմային շոկոլադե տորթը և  Ruszwurm աղանդերը:  Szentharomsg utca 7, Budapest; +36 1 375 5284:

Pietro Romanengo fu Stefano

Pietro Romanengo fu Stefano, Գենուա: Այս հրուշակարանը հայտնի է իր շաքարապատ հրուշակեղենով, ինչպես նաև՝ ձեռքի աշխատանք աանդերներով  նվերային հավաքածուներում  և արկղերում: Բացի այդ, այստեղ պատրաստում են բնական շաքար և ծաղիկների օշարակներ: Via Soziglia, 74/76, Genova; +39 010 2474574:

You might also like