Չինաստանը օդանավակայան կբացի լեռան գագաթին

Հաջորդ ամիս Չինաստանի հարավում գտնվող Գուանսի նահանգի Հեչի քաղաքում կբացվի օդանավակայան, որը գտնվում է լեռան գագաթին: Նոր օդանավակայանը գտնվում է ծովի մակարդակից   677  մետր բարձրության վրա՝ լեռներից մեկի գագաթին: Թռիչքուղու երկարությունը կազմում է 2.2 կմ:China opens airport on a mountain top Օդանավակայանը ժամում կարող է ընդունել միայն երեք թռիչք. հայտնում է news.com.au-ն: Օդանավակայանը, որը  չորս կողմերից շրջապատված է լեռներով, սկսել են կառուցել 2008 թվականին, իսկ շինարարությունը ավարտվել է միայն անցած տարվե վերջին: Եթե առաջին վայրէջքները թռիչքուղում հաջող անցնեն, ապա կմեկնարկի Հեչի-Գուանչժոու երթուղին, եթե իհարկե գտնվեն բավարար թվով մարդիկ, ովքեր կցանկանան գլխապտույտ վայրէջք կատարել լեռան գագաթին:

You might also like