Աշխարհի ամենավտանգավոր սելֆին կդառնա նաև ամենաթանկարժեքը

Իսպանական Պամպլոնա քաղաքի իշխանությունները կտուգանեն զբոսաշրջիկին ցլավազքի՝ քաղաքի փողոցներով տասնյակ կատաղած կենդանիներից փախուստի  ժամանակ ինքն իրեն ցլերի ֆոնին լուսանկարելու համար: Միջոցառման կազմակերպիչները արգելել են մասնակիցներին լուսանկարվել գործողության ընթացքում անվտանգության նկատառումներով:

 the most dangerous selfie

Բայց Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկը որոշել է ամեն դեպքում անմահացնել իրեն ցլերի ֆոնին, որի համար այժմ պետք  է մուծի 4 հազար դոլար: Սակայն, տուգանքը գանձելու համար նախ պետք է տղամարդուն գտնել:

 the most dangerous selfie

Զբոսաշրջիկի սելֆին արագ տարածվել է սոցիալական ցանցերում. հենց այդպես էլ իսպանական քաղաքի իշխանությունները իմացել են կատարվածի մասին և այժմ փնտրում են բրիտանացուն: Օգտատերերը միանգամից լուսանկարը անվանակոչել են «ամենավտանգավոր սելֆին աշխարհում»: Ընդհանուր առմամբ նկարելու փորձի համար այս տարի տուգանվել է երեք մարդ:

You might also like