Թայլանդում կանցկացվի Կենդանաբանական այգիների օր

Հուլիսի 11-ին Թայլանդում երկրի գրեթե բոլոր կենդանաբանական այգիները կբացեն իրենց դռները բոլոր ցանկացողների առջև: Կենդանաբանական այգիների օրը այցելուները կարիք չունեն տոմս գնելու. մուտքը կլինի անվճար:

Khao-Kheow-zoo

Ինչպես հայտնում է «Թայլանդի նորությունները»՝ ակցիային մասնակցում են  Բանգկոկի Dusit Zoo-ն, Պատայայի մոտ գտնվող Khao Kheow Zoo-ն, Չիանգմայի գիշերային սաֆարին և կենդանաբանական այգին, ինչպես նաև՝ Նակհոնռատչասիմայի (Nakhon Ratchasima), Սոնգկհլայի (Songkhla), Կհոնկենի(Khon Kaen) կենդանաբանական այգիները և այլն:

Zoo

Գազանանոցների այցելուներին այդ օրը  կթույլատրեն կերակրել կենդանիներին, լուսանկարվել նրանց հետ և հուշանվերներ տալ: Կենդանաբանական այգիների օրը բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն նաև Թայլանդի արգելանոցներում:

You might also like