Skyscanner-ը պատմել է, թե ինչպիսին կլինեն ապագայում ճանապարհորդությունները

Վերլուծելով վերջին տարիների տեխնիկական հնարավորությունները և ավիաընկերությունների աղմկահարույց հրապարակումները՝  Skyscanner-ը տասնյակ ֆուտուրոլոգների հետ միասին գուշակել է  ճանապարհորդությունների  ապագան և հրապարակել Future of Travel անալոգային անվանումով զեկույցը:

Skyscanner рассказали, как будут выглядеть путешествия будущего

Համաձայն ընկերության ենթադրությունների 2024 թվականին մեր ճանապարհորդությունները ձեռք կբերեն նոր Hi-Tech-մակարդակ, և այդ ամենը կսկվի իհարկե տրանսպորտային հանգույցներից: Լավատեսական կանխատեսումները ասում են, որ ապագայում մենք կխուսափենք օդանավակայաններում գրանցման պատուհանի մոտի հերթերից. մեր կենսաչափական տվյալների մասին ինֆորմացիան օդանավակայանի ծառայողները կստանան սկանավորման խցիկներից, որոնք տեղադրված կլինեն անվտանգության գոտու մոտ:

Skyscanner рассказали, как будут выглядеть путешествия будущего (фото 1)

Սահմանային գոտում ուղևորներին կսպասի «հաճելի, տրամադրություն բարձրացնող տարածք՝ 3D կինոթատրոններ, պատկերասրահներ, այգիներ և յոգայի դասեր»: Վերջին հարցումները, որոնք անցկացվել է Skyscanner-ի փորձագետների կողմից, ցույց է տվել, որ 2010-թվականի ուղևորները  ցանկացել են օդանավակայաններում տանիքին լողավազան լինի կամ բաց լողափեր, այդ պատճառով չի բացառվում, որ այդ մտքերը կարող են իրագործվել:

Skyscanner рассказали, как будут выглядеть путешествия будущего (фото 2)

Skyscanner рассказали, как будут выглядеть путешествия будущего (фото 3)

Չեք հասցրել հրաժեշտ տալ ծնողներին: Վնաս չկա: Նրանց հետ զրուցել (ապագայում դուք) կարող եք հոլոգրաֆիկ զվարճանքների կենտրոնում, որը հնարավոր է տեղադրվի անգամ ինքնաթիռի ներսում: Դժվար թե ձեր 3D-երկխոսությունները կնյարդայնացնեն մյուս ուղևորներին, չէ որ նրանք իրենց թռիչքը կիրականացնեն ձայնամեկուսիչ պատուհաններից այն կողմ: Հոլոգրաֆիկ խցիկները հագեցած կլինեն նաև էլեկտրոնային ձեռնոցներով, որոնք թույլ կտան ձեզ ամրագրել բանակցությունները ձեր գործընկերոջ հետ ձեռքսեղմումով:

Skyscanner рассказали, как будут выглядеть путешествия будущего (фото 4)

Ժամանակակից հանգույցներից մի քանիսը (օրինակ սինգապուրյանը) արդեն ունի նման ծառայություն, սակայն համաձայնվեք, կատարելագործվելուն սահման չկա:

Skyscanner рассказали, как будут выглядеть путешествия будущего (фото 5)

Skyscanner рассказали, как будут выглядеть путешествия будущего (фото 6)

You might also like