Միլանի կենտրոնում բուսական գորգ են փռել

Piazza del DuomoՄիլանի Դուոմո հրապարակը  (Piazza del Duomo), որտեղ գտնվում է Միլանի հայտնի տաճարը, զարդարել են ծաղիկներով և բույսերով: Հատուկ պատրաստված «դեղագործական հողակտորներում» աճեցվում են անուշահոտ նարդոս, անանուխ, մելիսա, ուրց և տարբեր հատիկեղեն՝ հնդկացորեն, ցորեն, տարեկան, գարի: Բուսական գորգը կհայտնվի մեգապոլիսի գլխավոր հրապարակում՝ ի պատիվ համաշխարհային  EXPO-2015 ցուցահանդեսի: Ինչպես հայտնում է «Италия по-русски»-ն՝ նրա շուրջ նաև տնկվել են բոխի և կլերոդենդրոն, որոնց առավելագույն բարձրությունը կարող է հասնել հինգ մետրի: Կանաչ տարածքը շուրջ 200 քառակուսի մետր է: Այս կերպ Միլանի ղեկավարությունը փորձում է իր ուղերձը հղել  EXPO-2015-ի մասնակիցներին՝ ընդգծելով երկարատև ավանդույթները. Դուոմո հրապարակում աճեցված են բացառապես այն դեղաբույսերը, ծառերը և հատիկեղենը, որոնք երբևէ աճել են  և աճում են այս տարածքում և Միլանի հարակից գյուղական համայնքներում մինչ օրս:

You might also like