Հանգիստ՝ պարի ռիթմերով

Սալսայից և տանգոյից սկսած, մինչև` ավանդական տարազներով հնդկական պարեր. ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերի ցանկը աշխարհում, որտեղ կարելի է ուրախ ժամանակ անցկացնել՝ սովորելով ազգային պարերը: Մարմնի լեզուն երբեմն ավելի հստակ է և հասկանալի, քան խոսքը: Իսկ պարը հրաշալի միջոց է օտար մշակույթը և զգացմունքները հասկանալու և բարդույթներից ազատվելու համար:

Հավանա, Կուբա

Ընկղմվեք ռումբայի և սալսայի բազմազան երաժշտական ռիթմերի մեջ Հավանայում: Տեղի գիշերային ակումբներում կարող եք չամաչել արտահայտել ձեր զգացմունքները պարի մեջ. կուբացիները միայն ողջունում են այդ մոտեցումը, իսկ առավել խանդավառ հյուրերին հաճույքով հրավիրում են բեմ և սովորեցնում մի քանի պրոֆեսիոնալ շարժումներ: Կարող եք վստահ լինել, որ Ազատության կղզում պարային երեկույթները  միանշանակ լավ ազդեցություն կունենան ձեր ազդրերի վրա:

Որտե՞ղ դիտել. Callejon de Hammel նրբանցք: Փողոց Հավանայի հենց սրտում, որտեղ պարբերաբար անցկացվում են տարատեսակ փառատոններ և դիմակահանդեսներ: Հանգստյան օրերին այստեղ հանդես են գալիս տեղի պարային խմբերը:

Որտե՞ղ սովորել. Հավանայի շատ բարերին և հյուրանոցներին կից կան պարային դասարաններ, որտեղ սովորեցնում են լատինոամերիկյան պարեր: Մեկ ամսվա բաժանորդագրությունը միջինում արժի 50 դոլար: 

Բուենոս Այրես, Արգենտինա

Տանգո: Կրքոտ և սեքսուալ պար: Դա ցանկությունների արտահայտումն է մարմնի շարժման միջոցով: Կնոջ համար անփոխարինելի ատրիբուտներից  է  մինչև ազդրը գրգռաճեղքով երեկոյան զգեստը,  տղամարդու համար՝ բաճկոնը և գլխարկը: Ավելի լավ է տանգո պարել սովորել հենց նրա հայրենիքում. Բուենոս Այրեսում անցկացրած ամեն օրը կնպաստի նյութի յուրացմանը, քանի որ ամբողջ քաղաքը  բառացիորեն ապրում է այդ պարի ռիթմերով: Տանգոյի հնչյունները լսվում են ամեն կողմից՝ սրճարաններից, բարերից, ռեստորաններից, հյուրանոցներից, մատչելի սննդի կրպակներից և նույնիսկ ճանապարհով անցնող ավտոմեքենաներից:

Որտե՞ղ դիտել.  Նոր շարժումները մտապահելու, պարային մենամարտերին մասնակցելու կամ պարզապես  պարի պրոֆեսիոնալ կատարումը վայելել  համար  ուղևորվեք տանգոյի հայտնի պատմական Սան Տելմո թաղամաս: 

Որտե՞ղ սովորել. Հայտնի  DNI-Tango դպրոց: Դասընթացի արժեքը՝ սկսած 35 արգենտինական պեսոյից (մոտ  5 դոլար):

Մումբայ, Հնդկաստան

Հայտնի բոլիվուդյան պարը լի է մելոդրամայով: Այն կատարում են գեղեցիկ զգետներով, և գրեթե միշտ խմբակայնին  պարի համար ընտրվում է էկզոտիկ վայր: Ասում են, որ դասական հնդկական պար սովորելը այդքան էլ բարդ չէ: Թեև հաճելի արտաքինով եվրոպացիների համար այդ դասընթացները հաճախ շատ հետաքրքիր ավարտ են ունենում. որոշները այդպիսի վարպետության դասերից հետո հայտնվում են հնդկական ֆիլմերում և նույնիսկ չեն կասկածում այդ մասին: Իսկ երբեմն էլ «էկզոտիկ» եվրոպական արտաքինով տաղանդավոր աշակերտներին հրավիրում են Բոլիվուդ գրեթե գլխավոր դերում հանդես գալու համար:

Որտե՞ղ դիտել. Զբոսաշրջիկների համար մշտապես անցկացվում է Bollywood Dance Step Show:

Որտե՞ղ սովորել. Հնդկաստանում շատ են պարային դպրոցները: Ի դեպ, խոշոր քաղաքներում գործում են ոչ միայն փոքրիկ մասնավոր ստուդիաներ, այլև՝ պարային համալսարաններ, որոնց որոշ շրջանավարտներ դառնում են իսկական աստղեր: 

Գրանադա, Իսպանիա

Ֆլամենկոյի հայրենիքում՝ Գրանադայում արձակուրդի ընթացքում կարելի է անցնել բազմաթիվ  բարերով  տեղացի երաժիշտների կիթառների վեճը և զգացմունքային պարողների հնչեղ կոշիկների սադրիչ «զրույցը» (սապատեադո) լսելու,  կարմիր զգեստով աղջիկների հեզաճկուն շարժումներով հիանալու և սառը Cerveza գարեջուր ըմպելու համար: Կրունկներով ռիթմ ստանալու տեխնիկայի հիմունքները սովորելը դժվար է, բայց միանգամայն հնարավոր:

Որտե՞ղ դիտել.  Ֆլամենկոյի շոու: Տոմսերը վաճառվում են Գրանադային զբոսաշրջային կայքերում, հյուրանոցներում: Գինը սկսած 20 եվրոյից:

Որտե՞ղ սովորել. Գրանադայում կան շատ դպրոցներ  (այդ թվում՝ քաղաքային), որոնք առաջարկում են ֆլամենկոյի և իսպաներենի  համալիր ուսուցում: 8 դասից բաղկացած դասընթացը արժի  120 եվրո:

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

Աշխարհի գլխավոր փողոցային երեկույթի՝ բրազիլական կառնավալի ժամանակ Ռիոյի փողոցներով անցնող սամբայի պարուհիներին նայելով՝ մեկ հարց է միայն հնչում. «Ինչպե՞ս են նրանք դա անում»: Տպավորություն է ստեղծվում, որ արագ քայլերը  և հինգերորդ կետի անպարկեշտ շարժը բրազիլուհիները սովորում են ամեն օր, ընդ որում՝ վաղ մանկությունից: Զբոսաշրջիկներին, իհարկե, դժվար կլինի կրկնել նույն կերպ, բայց հանգստի ընթացքում կարելի է սովորել և մտապահել մի քանի շարժում, որպեսզի հետո դրանք կիրառել դիսկոտեկներում:

Որտե՞ղ դիտել. Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը, որը անցկացվում է ամեն տարի փետրվարի վերջին-մարտի սկզբին:

Որտե՞ղ սովորել. Rio Samba Dancers: Դպրոցը առաջարկում է անհատական, զույգերով և խմբային  պարապմունքներ: 

You might also like