Գոայում պատրաստվում են արգելք դնել կարճ կիսաշրջազգեստների և լողազգեստների վրա

Գոայի կառավարման  նախարար Սուդին Դավալիկարը առաջարկել է  կանանց  իրենց իսկ ապահովության համար  արգելել նահանգի տարածքում՝ գիշերային հաստատություններում կրել կարճ կիսաշրջազգեստներ, ինչպես նաև՝ տեղի լողափերում լողազգեստով հայտնվել: Նա իր որոշումը բացատրում է նրանով, որ նման հագուստի ոճը հակասում է հնդկական մշակույթին:

Ban bikini,mini skirts

Նախարարը բացատրել է, որ փաբերի և այլ աղմկոտ հաստատությունների մշակույթը, որը եկել է արևմուտքից, հակասում է հնդկական ապրելակերպին: «Ժամանակի անցկացումը նման վայրերում, որտեղ օգտագործում են անսահմանափակ քանակությամբ ալկոհոլ, հաճախ երիտասարդներին օրենքի հետ խնդիրների առաջ է կանգնեցնում: Մենք դա չենք ցանկանում մեր քույրերի և աղջիկների համար: Գոյան վաղուց է համարվում Հնդկաստանի մշակութային կենտրոնը՝ իր բազմաքանակ տաճարներով և սրբավայրերով հանդերձ: Իսկ փաբերի մշակույթ մենք չենք ուզում»:

Ban bikini,mini skirts

Դավալիկարի հայտարարությունը կառավարության շրջանակներում բուռն քննադատությունների է արժանացել: Առաջարկվող արգելքների հանդեպ արձագանքը իրեն երկար սպասեցնել չի տվել. Գոայի կոնգրեսը հրահանգել է, որ նախարարին ուղարկեն վարդագույն կարճ կիսաշրջազգեստ՝ ի նշան անհամաձայնության: Հիշեցնենք, որ արևմտյան բարքերը Գոա են եկել անցյալ դարի 50-ական թվականներից: Նահանգը հայտնի է դարձել անգլիացի զբոսաշրջիկներից՝ հիպպիներից, ովքեր այստեղ են բերել ժամանակակից մշակույթի բոլոր ձեռքբերումները: Գոայում զբոսաշրջության նոր ծաղկումը սկսել է  XXI դարի սկզբին, երբ Պորտուգալիայի նախկին գաղութը հայտնի դարձավ ռուս զբոսաշրջիկներին:

You might also like