Ոսկե Դարպասներ կամուրջը կվերազինեն ցանցով ինքնասպաններից պաշտպանելու համար

Սան Ֆրանցիսկոյի խորհրդանիշ Ոսկե Դարպասներ (Golden Gate)  կամուրջը վաղուց ընտրված է ինքնասպանների կողմից՝ որպես իդեալական վայր կյանքին հրաժեշտ տալու համար: ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են 76 միլիոն դոլար հատկացնել հատուկ ցանցի տեղադրման համար, որը պետք է վերջ դնի կամուրջից ինքնասպանություններ կատարելու փորձերին:

Golden-gate-bridge-sunset

Կամուրջի երկու կողմից  6 մետր լայնությամբ չժանգովող պողպատից ցանցը թույլ չի տա ցատել նրա վրայից. հայտնում է  ՌԻԱ «Նովոստին»: Նախագծի հեղինակները վստահեցնում են, որ ցանցը չի փչացնի տեսարժան կամրջի տեսքը, քանի որ գրեթե աննկատ կլինի: Կամուրջի գոյության ամբողջ ընթացքում նրա վրայից ցած է նետվել ավելի քան 1400 մարդ (46-ը միայն անցած տարի): Ըստ վիճակագրության ողջ է մնացել նետվածների միայն 2%-ը:

Bridge "Golden Gate" equip net from suicide

Ակնկալվում է, որ տխրահռչակ «ինքնասպանությունների կամուրջ» կոչումը Ոսկե Դարպասների համար կմնա անցյալում:  Ոսկե Դարպասներ կամուրջը բացվել է 1937 թվականին: Նրա երկարությունը 1970 մետր է, բարձրությունը՝  230  մետր ջրի վրա, իսկ երթևեկելի մասից մինչև ջրի մակերեսը՝ 67 մետր:

You might also like