Անսովոր զբաղմունք է առաջարկվում Բահամյան կղզիախմբի մեջ մտնող փոքրիկ անմարդաբնակ կղզու այցելուներին: Փիգ Այլենդ (Pig Island) կամ Բիգ Մեյժոր Քեյ (Big Major Cay) կղզում կարելի է արևայրուկ ընդունել և լողալ խոզերի հետ: Կղզու արևմտյան մասում գտնվող Փիգ Բիչ (Pig Beach) լողափում ապրում է 20 խոզ, որոնք բնավ չեն վախենում մարդկանցից և թույլ են տալիս մոտենալ իրանց, շոյել, կերակրել և կիսել լողափնյա հանգստի ուրախությունը:
Խոզերի՝ Փիգ Այլենդում հայտնվելու մասին կան մի քանի վարկածներ: Ոմանք կարծում են, որ դա նավի խորտակման արդյունք է. ընտանի կենդանիներ տեղափոխող նավը բախվել է ժայռի և խորտակվել, իսկ խոզերը կարողացել են լողալ դեպի ափը և գոյությունը պահպանել այստեղ:
Մյուսները կարծում են, որ խոզերին այստեղ բերել են ծովահենները՝ որպես հետագա սննդի պաշար, բայց չեն կարողացել վերադառնալ իրենց «թաքստոց», և կենդանիները ստիպված են եղել իրենք հոգալ իրենց մասին: Կա նաև կարծիք, որ խոզերը այս կղզում տուրիստական գործակալությունների լավ ծրագրված ակցիան են, որպեսզի այստեղ գրավեն զբոսաշրջիկներին:
Ամեն դեպքում ուղևորությունը դեպի Բահամյան այս կղզին մեծ ժողովրդականություն է վայելում: Այստեղ գալիս են ինչպես շարքային զբոսաշրջիկներ և կռուիզային նավի ուղևորներ, այնպես էլ՝ հայտնիներ. գրում է Buenolatina.ru-ն: Շատ զբոսաշրջիկների դուր է գալիս ոչ միայն նրանց հետ լուսանկարվելը այլև՝ լողալը:
Առաջարկում ենք նաև ծանոթնալան 10 վայրերի հետ, որտեղ կարելի է դեմառդեմ հանդիպել կենդանիներին, որոնց թվում է նաև Փիգ Այլենդը: