Հնարամիտ չինացի արտադրողները չէին կարող անտեսել նման խոշոր միջազգային իրադարձություն, ինչպիսին ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Օրինակ՝ չինական «Տաոբաո» ինտերնետ խանութում հայտնվել են օրիգինալ խցանահաններ շշերի մետաղական խցանների համար Ուրուգվայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսի տեսքով: Ինչպես հայտնի է՝ այս բռնկուն լատինամերիկացին Իտալիայի հավաքականի հետ խաղի ժամանակ կծել է հակատակորդ թիմի ֆուտբոլիս Ջորջիո Կելինիին, որի պատճառով որակազրկվել է 4 ամսով և հավաքականի 9 խաղով: «Բացում է շիշը հեշտ և պարզ» պիտակով այս նորույթը վաճառվում է 15 յուանից (2,5 դոլար) մինչև 10 հազար յուան (1606 դոլար) արժեքով: Ինչպես փորձը ցույց է տալիս՝ չինացիները միջազգային ամենակարևոր իրադարձությունների հետաքրքրական պահերը որսալու և օգտագործելու վարպետ են: