Ավտոմեքենան հրաժարվել են ընդունել աճուրդի բարոյական հիմքերի պատճառով

eBay ինտերնետային աճուրդի կայքը հրաժարվել է վաճառքի ընդունել   Mercedes Benz ավտոմեքենան, որը նախկինում պատկանել է պատերազմական հանցագործի: Խոսքը գնում է այն մեքենայի մասին, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գտնվել է  գերմանացի առաջնորդի՝ Հերման Գերինգի ավտոտնակում, ով ղեկավարել է Երրորդ ռեյխի օդային ուժերը:

Mercedes-Benz 540 К hermann goering

Աճուրդավարները, հրաժավելով վաճառքից, պարզաբանել են, որ արգելվում է այն ապրանքների վաճառքը, որոնք կարող են վնասել ինչ-որ մեկի զգացմունքները: 1941 թվականին թողարկված Mercedes-Benz 540 К կաբրիոլետը, ստեղծված  Daimler-Benz ավտոարտադրողի կողմից Ադոլֆ Հիտլերի կողմից վստահված մարդու համար, ներկա պահին գտնվում է Հարավային Ֆլորիդայի բարձրակարգ ավտոխանութներից մեկում:

Mercedes-Benz 540 К hermann goering

Հնագույն մեքենայի սեփականատերերը նախատեսում են ծախսել մոտավորապես 750000 դոլար, որպեսզի վերանորոգեն և վերադարձնեն այն աշխատանքային վիճակի:

You might also like