Աշխարհի ամենափոքրիկ ռեստորանները

Ամբողջ աշխարհում հայտնի դառնալու համար ռեստորանին պարտադիր չէ զբաղեցնել մեծ տարածք: Հայտնի դառնալու համար երբեմն բավարար է անգամ մեկ սեղանը: Լաս Վեգասից մինչև Ֆինլանդիա. ձեզ ենք ներկայացնում հինգ անսովոր փոքրիկ ռեստորաններից կազմված ցանկ, որոնք իսկապես ունակ են զարմացնել եթե ոչ խոհանոցով, ապա՝ իրենց չափերով և հայեցակարգով:

EENMAAL, ԱՄՍՏԵՐԴԱՄ, ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ

Ժամադրություն մի պլանավորեք այս հոլանդական ռեստորանում: Eenmaal-ը անսովոր հաստատություն է, որը բացվում է տարեկան ընդամենը մի քանի անգամ և հյուրերին առաջարկում միայն մեկտեղանոց սեղաններ: Հայեցակարգը մշակել է  դիզայներ Մարինա Վան Գոորը  2013 թվականի հունիսին: Այն կյանքի են կոչել փորձնական տարբերակով, որպեսզի առաջին հերթին մարտահրավեր նետեն տնից դուրս ընկերական շրջապատում ճաշելու սովորությանը: Eenmaal գալիս են ճաշելու միայնակ: Սեղանները այնքան փոքրիկ են, որ երկրորդ մարդու համար պարզապես տեղ չկա:

Հաստատության ճաշացանկը փոխվում է ամեն սեզոնին, այն բաղկացած է հագեցնող ուտեստներից, ինչպիսիք են՝ տապակած խոզի միսը թթու վարունգով և կաղամբով, մանանեխով տնական երշիկ և սագի կրծքամիսը՝  հատապտուղային սոուսով:

DINNER IN THE SKY, ԼԱՍ ՎԵԳԱՍ, ԱՄՆ

Սիրո՞ւմ եք ճաշել մաքուր օդում և պաշտո՞ւմ եք տարատեսակ ռեստորանները: Անպայման այցելեք  Dinner in the Sky՝ աշխարհի ամենատարօրինակ ռեստորանը: Այն իրենից ներկայացնում է 22-տեղանի սեղան, որը գտնվում է 50-մետրանոց բարձրության վրա, որտեղից բացվում է Լաս Վեգասի գիշերվա հրաշալի պանորամային տեսարան:

Ավագ խոհարարը ուտեստները պատրաստում է հենց այդ սեղանի կենտրոնում և սպասարկում հյուրերին, ովքեր այդ ընթացքում ամուր կապված են իրենց նստարաններին: Իսկ ինչպես գնալ զուգարան կհարցնեք դուք: Բավական է պարզապես այդ մասին հայտնեք սպասարկող անձնակազմին և նրանք «վայրէջք» կկատարեն սեղանով հատուկ հրապարակում:

HOLZKNECHTHUETTE, ԿԱՐԻՆՏԻԱ, ԱՎՍՏՐԻԱ

Ավստրիական հայտնի  Almdorf Seinerzeit առողջարանի տարածքում գտնվում է անսովոր հաստատություն, որը կարող է սպասարկել միաժամանակ ընդամենը չորս մարդու: Holzknechthuette-ը գտնվում է անտառահատների հին խնճիթում, որտեղ աշխատողները տաքացել են, հանգստացել և սնվել հերթափոխության ժամանակ:

Այստեղ կարելի է համտեսել ավստրիական խոհանոցին հատուկ ուտեստներ, օրինակ՝ Grand Marnier նրբաբլիթներ, որոնք պատրաստվում են բաց կրակի վրա, տարատեսակ սթեյքներ և իհարկե տնական շպանս:

SOLO PER DUE, ՎԱԿՈՆԵ, ԻՏԱԼԻԱ

«Միայն երկուսի համար» անունը կրող ռեստորանը ոչ միայն աշխարհի ամենափոքրիկ ռեստորաններից մեկն է, այլև՝ ամենառոմանտիկը: Այն գտնվում է XIX դարի կառույցում և այստեղ իսկապես ընդամենը երկու տեղ է: Համտեսման փաթեթը արժե  250 եվրո մեկ հոգու համար՝ առանց ալկոհոլի, այցելուները կարող են ընտրել  մսային և ձկնային ճաշացանկից:

KUAPPI, ԻԻՍԱԼՄԻ, ՖԻՆԼԱՆԴԻԱ

Ութը քառակուսի մետր մակերեսով փոքրիկ հյուղակում է գտնվում  Kuappi-ն: Այն այնքան փոքր է, որ չունի նույնիսկ սեփական խոհանոցը, այդ պատճառով ուտեստները պատրաստում են հարևան  Olutmestari երկվորյակ-ռեստորանում:

Այստեղ առաջարկում են ծովամթերքների  մեծ ճաշացանկ, իսկ բարում կարելի է պատվիրել ցանկացած ճաշակի ալկոհոլ, բայց փոքր շշերով:

Kuappi-ն կարող է տեղավորել երկու այցելուի ներսում, երկուսին էլ՝ բաց պատշգամբում: Իր շինարարական բնույթի պատճառով այն բաց է միայն ամառային տաք ամիսներին՝ հունիսից օգոստոսին:

You might also like