Իր տեսակի մեջ առաջին անսովոր անցում է հատնվել Իսպանիայի և Պորտուգալիայի միջև: Բուռն էմոցիաներ ստանալ ցանկացողներին առաջարկում են օգտվել ճոպանուղուց, որը սլանում է օդում 50 կմ/ժ արագությամբ:
Շնորհիվ ժամային գոտիների տարբերության՝ 60-վայրկյանանոց ճանապարհորդությունը հնարավորություն կտա ճանապարհորդել ժամանակի մեջ՝ հայտնվելով մեկ ժամ հետ անցյալում: Ճոպանուղին անցնում է գետի վրայով, որի լայնությունը 150 մետր է: Ուղևորության արժեքը 15 եվրո է: