Հայտնի վիեննական ժամացույցը տոնում է իր հոբելյանը

Այս տարի լրանում է Վիեննայի «Անկեր» ապահովագրական ընկերության շենքը զարդարող ժամացույցի հարյուր տարին: Այս իրադարձությունը նշելու համար զբոսաշրջիկների համար կկազմակերպվի հատուկ էքսկուրսիա դեպի «Անկերի» տանիք:

Famous Viennese clock celebrating their anniversary

Բարձրանալով մեծ հարթակի վրա՝ այցելուները կարող են տեսնել տասներկու քանդակները, որոնք էլ հենց ձևավորում են յուրօրինակ  ժամացույցը: «Անկեր» ժամացույցը արտ-նովո  ոճի իսկական գլուխգործոց է, որը ստեղծել է նկարիչ Ֆրանց Ֆոն Մատշեմը:

Anker Clock In Vienna

Տասներկու կերպարներից յուրաքանչյուրը Ավստրիայի պատմական գործիչներից է՝ սկսած կայսր Մարկուս Ավրելիուսից, մինչև՝ կոմպոզիտոր Հայդնը: Ժամացույցը միացնում է «Անկերի» երկու շենքերը, իսկ ամեն օր կեսօրին գործիչները շարժվում են երաժշտության տակ: Այս տեսարանը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների. գրում է Wien. Info-ն:

You might also like