Այս տարի լրանում է ծնունդով ԱՄՆ-ից Greyhound ավտոբուսային ծառայության 100 տարին: Կարևոր հոբելյանը օպերատորը որոշել է նշել ոչ սովորական ձևով. նա երկրով մեկ բաց է թողել շարժական թանգարաններ: Ինչպես դժվար չէ գուշակել՝ թանգարանները տեղավորվել են ընկերության ավտոբուսներում:
Դրանք շատ չեն, ընդամենը երկուսը, բայց, շնորհիվ տեղաշարժի, նրանց լսարանը բավականին մեծ է: Ցուցահանդեսային ավտոբուսների երթուղին ընդգրկում են Ֆիլադելֆիան, Հյուստոնը, Նոր Օռլեանը և Սան Ֆրանցիսկոն: Երկու թանգարաններն էլ նվիրված են ավտոբուսային օպերատորի պատմությանը:
Այստեղ կարելի է տեսնել վարորդների պատմական համազգեստները և հին ճանապարհային նշաններ, ինչպես նաև՝ ծանոթանալ ընկերության հիմնադրմանը և պատմությանը: Թանգարանային շրջագայությունը մեկնարկել է մայիսի 29-ին Բոստոնում և, նախագծի համաձան, կավարտվի դեկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում: