Ղազախստանը պաշտոնապես «մտել է համացանց»

Kazakhstan officially "released in the network" Ղազախստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարության տուրիզմի հանձնաժողովը թողարկել է երկրի պաշտոնական զբոսաշրջային պորտալը: Այն ստեղծվել է Ղազախստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն, խթանելու համար: Պորտալում տեղադրված է տեղեկատվություն դեպի Ղազախստան ճանապարհորդություն պլանավորելու համար. տեղեկություններ տեսարժան վայրերի մասին, հոդվածներ պատմության, մշակույթի, խոհանոցի և երկրի ավանդույթների մասին, իրադարձությունների օրացույցը, եղանակի տեսությունը, զրուցարան և այլն: Օգտատերերը նաև կարող են վերբեռնել երկրի  ուղեցույցը և օգտվել ինտերակտիվ քարտեզից, որի վրա նշված են զբոսաշրջիկներին հետաքրքրող օբյեկտները: Զբոսաշրջային պորտալում տեղեկատվությունը տեղադրված է ղազախերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

You might also like