Աշխարհի ամենաէժան ավիաընկերությունների թոփ 10-ը

Ավիաընկերությունները հայտնի են իրենց լրացուցիչ թաքնված ծախսերով, որոնք կարող են մեծ ազդեցություն ունենալ վերջնական գնի վրա: WhichAirline.com պորտալը  հետազոտություն է անցկացրել  պարզելու համար, թե որ բյուջետային  ավիաընկերություններն են համարվում ամենաէժանը աշխարհում: Հաշվարկը կատարվում է երկու տարբերակներով՝ առանց ԱԱՀ-ի տոմսի արժեքով և տոմսի գնով, ներառյալ՝  լրացուցիչ գանձումները (այնպիսին, ինչպիսին են 20կգ ուղեբեռի արժեքը): Երկու տարբերակներով էլ վստահորեն առաջատար է Pegasus Airlines-ը:Pegasus AirlinesԵթե վերցնել տոմսը ուղեբեռի հետ հաշվարկով, տոմսի միջին արժեքը կկազմի 64.64 եվրո: Իսկ Air Lituanica -ն՝ 81.36 եվրո, Vueling-ը՝ 97.24 եվրո, այն դեպքում, երբ Ryanair-ը միայն 6-րդն է՝  100.67 եվրոյով: Բայց ամենաէժան ինքնաթիռները գտնվում են Ասիայում: Մալազիական Firefly ավիաընկերությունը գտնվում է առաջին հորիզոնականում: Այս փոխադրողի տոմսը, նեռայալ՝ ուղեբեռի արժեքը, կազմում է 30.49 եվրո: Այնուհետև դրան հաջորդում է  SpiceJet-ը (52.24 եվրո) և Onur Air-ը (55.70 եվրո):  AirAsia-ն միայն 4-րդ հորիզոնականում է՝ 60.13 եվրոյով, իսկ հանրահայտ tigerair-ը 9-րդ հորիզոնականում՝ 72.54 եվրոյով:

AirLituanica

Աշխարհի ամենաբյուջետային ինքնաթիռների թոփ 10-ը.

1. Firefly — 30,49 եվրո

2. VivaAerobus — 47.40 եվրո

3. Air Asia — 49,63 եվրո

4. SpiceJet — 52.24 եվրո

5. FastJet — 52.95 եվրո

6. Onur Air — 55.70 եվրո

7. Atlasjet — 62,49 եվրո

8. Tigerair — 63,04 եվրո

9. Pegasus Airlines — 64,64 եվրո

10. Ryanair — 65,67 եվրո

You might also like