Բրիտանական Holidaysplease զբոսաշրջային գործակալությունը իր հաճախորդներին առաջարկում է 13-օրյա ուղևորություն բրազիլական անձրևային անտառներով՝ Դեյվիդ Բեքհեմի նոր հեռուստատեսային շոուի մոտիվներով:
Ոգեշնչվելով հայտնի ֆուտբոլիստի՝ բրազիլական ջունգլիներում կատարած ճանապարհորդության մասին David Beckham Into The Unknown վավերագրական ֆիլմով (ցուցադրության մեկնարկը Մեծ Բրիտանիայում նախատեսված է առաջիկա օրերին)՝ Holidaysplease գործակալության ստեղծագործական խումբը որոշել է վերստեղծել Բեքհեմի երթուղին իրենց նոր համանուն զբոսաշրջային ուղևորությունում:
Այն իր հաճախորդներին առաջարկում է 13 օրով և 4 հազար ֆունտ ստերլինգով (ի դեպ, արժեքի մեջ տնում է նաև թռիչքների գինը) իրականացնել էկզոտիկ ճանապարհորդություն Հարավային Ամերիկայով՝ Բեքհեմի շոուի նկարահանողխմբի հետևից, բայց ի տարբերութուն «էկրանային» հերոս ֆուտբոլիստի, նրանց առաջարկվում է բնակվել Ամազոնի ամենաթանկարժեք և շքեղ հյուրանոցներում:
Վավերագրական Into The Unknown նախագիծը BBC One-ի գեղեցիկ պատմությունն է երեք աստղային հերոսների՝ Դեյվիդ Բեքհեմի, Դերեկ Ուայթի և Դեյվ Գարդների պատահական արկածների մասին Բրազիլիայի մոռացված անկյուններում: