Անսովոր «լողափնյա պատկերը» փողոցում մեծ խցանում է առաջացրել

Unusual "beach picture" provided a huge traffic jam on the streetsՎիեննայում ճանապարհին խցանումներ է առաջացել այն բանից հետո, երբ վարորդները կանգնել են մի տան մոտ, որի պատուհանից կախվել էին արևային լոգանք ընդունող մի կնոջ ոտքերը և հետույքը. այս մասին հայտնում է The Daily Star-ը՝ չնշելով ամսաթիվը: Թե քանի մեքենա է հավաքվել փողոցում, չի նշվում: Հայտնի է, որ ժամանել են ոստիկանները և կարգավորել փողոցի երթևեկությունը: Այն ժամանակ, երբ ոստիկանությունը  տեղ է հասել, Վիեննայի արևայրուկ ընդունող բնակչուհին արդեն իջել էր պատուհանագոգից և փակել պատուհանը: Կնոջ ինքնությունը, ով ոտքերը և հետույքը դուրս էր հանել երկրորդ հարկի  բնակարանի պատուհանից, հայտնի չէ: Մամուլում հայտնվել է միայն նրա լուսանկարը, որը լուսանկարել է ականատեսներից մեկը՝ ուսանող Գրեգորի Շակակին: Հաճախ են արդյոք Վիեննայի կանայք այս կերպ արևայրուկ ընդունում, հայտնի չէ: 2013  թվականին նույն տեսքով արևայրուկ ընդունելիս և մարմնամարզությամբ զբաղվելիս բռնվել է նաև Բոսնիայի դատարանի աշխատակցուհին: Նրան նկատել էին այն ժամանակ, երբ նա մերկ փորձել էր պառկել աշխատասենյակի պատուհանագոգին աշխատանքաին օրվա մեկնարկից մի քանի ժամ առաջ:

You might also like