Մեծ Բրիտանիա. Արքայազն Չարլզը վաստակում է զբոսաշրջիկների հաշվին

Castle-of-MeyՀյուսիսային Շոտլանդիայի Մեյ ամրոցը, որը պատկանում է ներկայիս թագուհու մորը, հյուրերին վարձակալության կտրվի հանգստյան օրերի համար 50 000 ֆունտով: 16-րդ դարի կառույցը վարձակալության կտրվի տասնյակ տարիներ, ովքեր կկարողանան  50 000 ֆունտ ստերլինգ վճարել թագավորական նստավայրում հանգստյան օրերը անցկացնելու համար: Հյուրերը հնարավորություն կստանան ճաշել այն նույն սեղանի շուրջ, որի շուրջ ճաշել է թագուհու մայրը, նստել նրա սիրելի հյուրասենյակում, բայց ժամանակ անցկացնել թագավորական ննջասենյակում ձեզ չի հաջողվի. այն փակ է օտարների համար: Զբոսաշրջիկների միջոցով գումար աշխատելու գաղափարը պատկանում է Queen Elizabeth Castle of Mey-ին, որի նախագահը արքայազն Չարլզն է՝ այս պահին ամրոցի սեփականատերը: Ամրոցում ժամանակ անցկացնելու հրավերը կբաժանվի հարուստների և բարերարների նեղ շրջանակում, որպեսզի գումար վաստակեն շենքը պահպանելու համար:

You might also like