ԱՄԷ. Աբու Դաբիի այգին կանցնի գետնի տակ

Ի՞նչ կարող է անել անապատում գտնվող աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը կիզիչ արևից խուսափելու համար: Անցնել գետնի տակ: Բրիտանական Heatherwick դիզայներական ստուդիան Աբու Դաբիի համար ստեղծել է այգու նախագիծ, որը կարող է մարդկանց պաշտպանել արևի ճառագայթներից:

Al Fayah

Al Fayah այգին կտարածվի 120 000 քառակուսի մետր տարածքում և, շնորհիվ անսովոր դիզայնի, նման կլինի այգու, որը աճել է գետնի տակ՝ թաքնվելով տոթ հարավային արևից: Այգու տանիքը կդրվի  20-մետրանոց աշտարակի վրա և կծածկի այգին կիզիչ արևից:

Al Fayah

Ինչպես հայտնում է news.com.au-ն՝ անսովոր այգու տանիքի տակ կկառուցվեն  սրճարան, գրադարան, լողավազան և հենց այգին:

Al Fayah

You might also like