Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է իր պաշտոնական ապրանքանիշով աշխարհում առաջին ռեստորանի մասին, որը կբացվի Դուբայում. հայտնում է Arabian Business պարբերականը: Ռեստորանը գտնվում է Դուբայի զբոսաշրջային հայտնի թաղամասում՝ JBR-ում (Jumeirah Beach Residences): Այն իրենից ներկայացնում է երկհարկանի կառույց, որտեղ կարող է տեղավորվել մինչև 375 մարդ: Բացի իսպանական և եվրոպական խոհանոցի ուտեստներից, այստեղ կվաճառվի նաև ակումբի պաշտոնական ատրիբուտները: Ավելի վաղ ԱՄԷ-ի մեկ այլ՝ Ռաս Էլ Հայմա էմիրությունում նախատեսվում էր կառուցել աշխարհում առաջին «Ռեալ» ապրանքանիշի առողջարանը, որը նաև պետք է ծառայեր որպես ուսումնական բազա ակումբի համար: Սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով նախագիծը անորոշ ժամանակով հետաձգվել է: