Բրյուսելում զբոսաշրջիկների համար «Ծաղկային գորգ» կփռեն

2014 թվականի օգոստոսի 15-ից 17-ին զբոսաշրջիկները կրկին կարող են տեսնել Բրյուսելի հայտնի ձեռագործ տեսարժան վայրերից մեկը: Գրան Պլյաս հրապարակում կրկին կփռեն ծաղկային գորգը: Նախօրեին՝ օգոստոսի  14-ին 2:00-ից 19:00-ն ճանապարհորդները իրենց աչքերով կարող են տեսնել, թե ինչպես են պատրաստում գորգը: 

Flower carpet

22:00-ին զբոսաշրջիկներին սպասվում է հանդիսավոր բացում, որը կուղեկցվի լուսային և երաժշտական շոուով: Ծաղկային գորգ Բրյուսելում պատրաստում են ամեն երկու տարին մեկ  արդեն ավելի քան 40 տարի:

Flower carpet

Ծաղկային կոմպոզիցիան միշտ ունի իր թեման կամ մոտիվը, որը չի կրկնվում: Այն պատրաստում են Գենտից շուրջ հարյուր ֆլորիստները: Ապագա գորգի հատակագիծը մանրակրկտորեն նախագծվում է  բնապատկերային դիզայներների կողմից:

Flower carpet

You might also like