Բարսելոնում շոփինգը հատկապես շահավետ կլինի հունիսի 19-ին

Հունիսի 19-ին Բարսելոնում տեղի կունենա Շոփինգի գիշեր: Հիմնական միջոցառումները տեղի կունենան Avinguda Diagonal-ում . այստեղ կարելի է  գնումները համատեղել  դերասանների փողոցային ներկայացումները դիտելու  և ազգային խոհանոցի ուտեստները համտեսելու  հետ: Շոփինգի գիշերը կտևի  20:00-ից  2:00-ն:

Barcelona Shopping Night

Դրան կմասնակցեն ինչպես խոշոր առևտրի կենտրոնները, այնպես էլ՝ փոքրիկ խանութները: Այցելուներին սպասվում են մինչև 50%  զեղչեր, իսկ տոնական մասի թեմատիկան այս տարի նվիրված կլինի կրկեսին: Բարսելոնը տոն է կազմակերպում՝ զուգորդելով այն գնումներ կատարելու հետ արդեն վեցերորդ անգամ. հայտնում  Espanarusa.com-ը:

Barcelona Shopping Night

Յուրաքանչյուր իրադարձության համար ընտրվում է թեմա. օրինակ՝ անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած Շոփինգի գիշերը նշանավորվեց  Ջուզեպպե Վերդիի և Ռիչարդ Վագների երաժշտությամբ. 2013 թվականին աշխարհը նշում էր մեծ կոմպոզիտորների 200-ամյակը:

You might also like