Ֆրանկֆուրտը Գերմանիայի ամենավտանգավոր քաղաքն է

Գերմանիան հրապարակել է հանցագործությունների վիճակագրությունը, որում ներկայացվել են Գերմանիայի ամենավտանգավոր և անվտանգ քաղաքները:

Frankfurt

2013-ի վիճակագրությունը, որը հրապարակվել է Welt-ում, պատմում է այն մասին, որ երկրի ամենավտանգավոր քաղաքը Ֆրանկֆուրտն է, որտեղ գրանցվել է 16 292 հանցագործություն 100 000 բնակիչների հաշվարկով: Նրան հետևում են Քյոլնը, Բեռլինը և Դյուսելդորֆը:

Munich

Ամենաանվտանգ մեծ քաղաք է դարձել Մյունխենը, որտեղ գրանցվել է 7 400 հանցագործություն 100 000  բնակիչների հաշվարկով: Բավարիան դարձել է երկրի ամենաանվտանգ շրջանը, իսկ նրան հետևում է Բադեն-Բյուրտեմբերգը:

You might also like