Բելգիան զբոսաշրջիկներին հրավիրում է լաբիրինթոս

DurbuyՀուլիսի 5-ին Դյուրբյուի  (Durbuy) շրջանում կրկին կբացվի հսկա լաբիրինթոս: 11  հեկտար տարածքով եգիպտացորենի դաշտը կվերածվի իսկական կորուսյալ աշխարհի՝ լի անակնկալներով և զվարճալիքներով: Առաջին անգամ եգիպտացորենի լաբիրինթոսը հայտնվել է 1997 թվականին և այդ ժամանակից ի վեր ամեն տարի զարմացնում է զբոսաշրջիկներին նոր դիզայնով և հայեցակարգով: Այս տարի գլխավոր թեման կդառնան ոչ երկրային քաղաքակրթությունները. շրջելով խճճված կանաչ միջանցքով՝ ճանապարհորդները կհանդիպեն այլմոլորակայինների և կհայտնվեն արկածների մեջ: Մինչև 8 տարեկան երեխաների համար կկառուցեն առանձին փոքրիկ լաբիրինթոս և խաղային գոտի. հայտնում է Brussels Life-ը: Այս տարի դաշտում կլինի նաև օրգանական բանջարեղեններով մեծ այգի, որոնք բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել: Լաբիրինթոսը բաց կլինի մինչև օգոստոսի  31-ը 10:00-ից  19:00-ին, մուտքի տոմսը կարժենա  9-ից  13 եվրո:

You might also like