Իսպանիա. Ռոբերտո Կավալին բարձր նորաձևությունից անցում է կատարել բարձրակարգ խոհանոցի

Հայտնի  իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալին հանդես է գալիս խոհանոցում: Մոտ ապագայում նա կբացի իր առաջին ռեստորանը և այն էլ՝ Իբիցայում: Հաստատության հասցեն արդեն հայտնի է՝  Paseo Joan Carles I, 13՝  Cipriani-ի և Pachá-ի մոտ: Շշուկների համաձայն՝ Կավալին դրա համար ներդրել է 2,5  միլիոն եվրո:

Roberto Cavalli Opens a Restaurant

Կարելի է կարծել, որ այցելուների հետ կապված խնդիրներ նա չի ունենա. վերը նշված հարևան հաստատություններում միջին հաշիվը չի իջնում 200 եվրոյից, բայց դրանք մշտապես լի են հաճախորդներով: Այս վայրերում հաճախ են լինում հայտնի և հարուստ մարդիկ Ռուսաստանից, Հնդկաստանից և Ճապոնիայից:

Roberto Cavalli Opens a Restaurant

Ինչ վերաբերվում է Cavalli նորաձևության ապրանքանիշին, ապա արդեն մի քանի տարի խոսակցություններ են պտտվում, որ դիզայները մաս-մաս այն կվաճառի ներդրողներին: Չնայած մեծ թվով մարդկանց, ովքեր ցանկանում են ներդրում կատարել՝ մաեստրոն դեռևս որոշում չի կայացրել. հայտնում է Espanarusa-ն: Իսկ մինչ այդ իտալացի դիզայները փորձում է իրեն տարբեր ոլորտներում:

You might also like