1600 պանդաները մեկնել են շուրջերկրյա ճանապարհորդության. ֆոտո+վիդեո

Cathay Pacific ավիաընկերությունը մասնակցել է «1600 Pandas World Tour» անունը կրող արտասովոր արտ-նախագծի, որը մեկնարկել է Հոնգկոնգում: Պապիերին-մաշեից պատրաստված 1600 պանդա ժամանել են Հոնգկոնգ Boeing 777-ով:

Իրենց ճանապարհորդության ընթացքում, որը կտևի մինչև հունիսի 25-ը, պանդաները կայցելեն Հոնգկոնգի տասը գլխավոր տեսարժան վայրերը, որից հետո կհավաքվեն ցուցահանդեսի PMQ դիզայնի կենտրոնում:

Նախագծի հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Պաուլո Գրանժոն է  (Paulo Grangeon), ում էսքիզներով Թայվանում վերամշակված թղթից ձեռքով պատրաստվել են  1600 պանդաները: Պանդաների քանակը պատահական չի ընտրված:

Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է  1600 պանդաներից մեկին, որոնք մնացել են վայրի բնության մեջ  (ըստ 2008 թվականի տվյալների): Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող նախագծի նպատակը աշխարհի ուշադրությունը դեպի վայրի բնության խնդիրները գրավելն ու մարդկանց հիշեցնելն է կենդանիների՝ բնական միջավայրում գտնվելու կարևորության մասին:

Գերմանիա, Իտալիա, Հոլանդիա և այլ երկրներ, իսկ այժմ ժամանել են Հոնգկոնգ:

You might also like