ԱՄԷ. Դուբայի օդանավակայանը հաջորդ տարի կդառնա ամենամեծը աշխարհում

Դուբայի միջազգային օդանավակայանը հաջորդ տարի կարող է դառնա աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը՝ առաջ անցնելով Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից: Շնորհիվ Emirates և  flydubai ավիաընկերությունների արագ զարգացման՝ Դուբայի միջազգային օդանավակայանը դարձել է ամենածանրաբեռնված օդանավակայանը այս տարվա առաջին եռամսյակի համար՝ առաջ անցնելով Հիթրոուին:

Dubai

Բայց ուղևորահոսքը նվազել է թռիչքուղու և վայրէջքուղու վերանորոգման պատճառով, որը սկսվել է մայիսի 1-ին: Անցած տարի Հիթրոուն ընդունել է 72.3 միլիոն ուղևոր, իսկ Դուբայի օդանավակայանը՝ 66.43 միլիոն: Բայց արդեն այս տարվա առաջին եռամսյակում Դուբայի օդանավակայանը ընդունել է 2 միլիոնով ավել ուղևոր, քան Հիթրոուն՝ ցույց տալով 11,4% աճ: Ըստ կանխատեսումների՝ Դուբայի օդանավակայանը նախատեսված 100 միլիոն ուղևորահոսքին կհասնի 2020 թվականին:

Dubai

You might also like