Ինչպես հայտնում է Вusiness Тraveller-ը՝ Virgin Atlantic ավիաընկերությունը բիզնես դասի ուղևորների կառաջարկի հարմարավետ արտահագուստ երկարատև չվերթների համար: Հունիսի կեսին ընկերությունը կսկսի փորձնական ծրագիր՝ ուղևորներին տրամադրելով OnePiece ընկերության արտադրած տնային հագուստը: Ընկերությունը չի հայտնում, թե որքան երկար կտևի փորձաշրջանը և ինչ է անհրաժեշտ նրա համար, որպեսզի ծրագիրը փորձնականից դառնա մշտական, բայց եթե ծրագիրը հաջողված լինի, Virgin Atlantic-ը կդառնա այս նոր տիպի ծառայության հիմնադիրը: