Փարիզի Արվեստի կամուրջի (Pont des Arts) հենապատի մի հատվածը փլուզվել է բազմաիփվ կողպեքների ծանրությունից, որոնք սիրահար զույգերը ամբողջ աշխարհից կախում են վանդակապատերին: 155-մետրանոց հետիոտնային կամուրջի վանդակաճաղերը ամբողջովին ծածկված են բոլոր չափերի և նմուշների կողպեքներով, իսկ դրանց քաշը հասնում է տասնյակ տոննաների:
Միջադեպի պատճառով կամուրջը ժամանակավորապես փակվել է և այն ստուգում են Փարիզի ճարտարապետական բաժնի ներկայացուցիչները. հայտնում է Lenta.ru-ն: Թերևս իշխանությունները որոշում կկայացնեն արգելել կողպեքներ կախել կամրջի հենապատին:
Երիտասարդների և նորապսակների շրջանում կամուրջի վանդակաճաղերին «Սիրո կողպեք» կախելու և բանալին Սենա նետելու ավանդույթը հայտնվել է այստեղ շուրջ տասը տարի առաջ: Ավանդույթին հետևում են նաև զբոսաշրջիկները ամբողջ աշխարհից: Բացի Արվեստի կամրջին Ֆրանսիայի մայրաքաղաքում սիրո կողպեքներ են կախում նաև Արքեպիսկոպոսի կամրջին (Pont De L’Archevêché) և Սեն Մարտեն ջրանցքով անցնող կամրջին: