Պահարանը, որի մեջ 11 տարի պահվել է իտալացի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի դին, աճուրդի է հանվել eBay-ում: Նրա մեկնարկային գինը 3 հազար ֆունտ է: Ինքն իրենով պահարանը ոչինչ չարժե, բայց այն, որ հենց այստեղ 1946-ից 1957 թվականներին թաքցրել են Մուսոլինիի մասունքները, կարող է նրան արժեքավոր դարձնել «ֆաշիստական մասունքների» կոլեկցիոներների համար. գրված է հոդվածում: 11 տարիների ընթացքում դիկտատորի մարմնով պահարանը պահվել է իտալական մենաստաններից մեկում: Ինչպես հիշեցրել է թերթը՝ Մուսոլինիի մահապատժից հետո դաշնակիցները պահանջել են թաղել դիկտատորին անանուն գերեզմանոցում, որպեսզի խուսափեն երկրպագուների ուշադրությունից: Սակայն 1946 թվականին մի խումբ ֆաշիստներ Դոմենիկո Լեչիզիի գլխավորությամբ գերեզմանոցից հանել են Մուսոլինիի դին: Չորս ամիս անց ոստիկանությունը գտել է իտալացի նախկին դիկտատորի դին: Մասունքների գտնվելու վայրը գաղտնի պահելու համար այն տեղափոխել են Միլանի մոտ գտնվող մենաստան և պահել պահարանի մեջ: 11 տարի անց իշխանությունները թույլատրել են Մուսոլինիի հարազատներին կատարել վերահուղարկավորում: